Գարեգին Նուշիկյանը պատրաստակամ է Սարիբեկ Սուքիասյանի հետ պայքարել կեղծիքների դեմ
Հասարակություն
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը (ՀՀԿ) հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի (ՀԱԿ) կողմից այսօր՝ մայիսի 8-ին, տարածած հաղորդագրությանը։ Դրանում մասնավորապես ասված է.
«Նախ պետք է ասեմ, որ մենք մինչեւ անգամ այս պահը չենք անցել քաղաքակիրթ պահվածքի եւ վարվելակերպի սահմանները, եւ դա թե՛ նախընտրական, թե՛ ընտրությունների թեժ պահին էլ այդպես է եղել: Ինչ վերաբերում է նախկին մրցակցիս հայտարարությանը, ապա ես պատրաստ էի ու պատրաստ եմ պայքարել քաղաքական հետապնդման, ընտրողների իրավունքների ոտնահարման, պետության կողմից վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսների օգտագործման, կեղծիքների եւ անվավերների մեխանիզմի դեմ, եթե ներկայացվեն վերը նշվածը հաստատող փաստեր:
Հաշվի առնելով հրապարակայնորեն ներկայացվող մեղադրանքների լրջությունը՝ ես պատրաստակամություն եմ հայտնում փաստերի առկայության դեպքում իր հետ միասին պայքարել եւ պատժել մեղավորներին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը