Յուլյա Տիմոշենկոն դադարեցնում է հացադուլը
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մտադիր է դադարեցնել հացադուլը, ինչպես նաև համաձայնվել՝ տեղափոխվել Խարկովի հիվանդանոց, որտեղ նրան կբուժեն գերմանացի բժիշկները։ Այդ մասին հայտարարել է Տիմոշենկոյի դուստրը՝ Եվգենիա Կառը։
Տիմոշենկոն հացադուլը սկսել էր ապրիլի վերջերից, այն բանից հետո, երբ, իր խոսքերի համաձայն, ծեծի էր ենթարկվել բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական իշխանությունները հետաձգել են Յալթայում` Կենտրոնական Եվրոպայի երկրների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովն այն պատճառով, որ հրավիրվածների մեծ մասը հրաժարվել էր մեկնել Յալթա՝ բողոքելով Տիմոշենկոյի նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ