Նախագահի վստահությունը պետք է արդարացնել. Հրանտ Բագրատյան
Հասարակություն
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Նախագահ Տեր-Պետրոսյանի որոշումն ինձ շատ անհարմար վիճակի մեջ դրեց։ Հետայսու հիշելու եմ, որ դա նրա մանդատն է։ Իսկ դա աներևակայելի պարտավորեցնող հանգամանք է։ Չէ՞ որ բոլորը գիտեն դա։ Նախագահի վստահությունը պետք է արդարացնել։ Պետք է աշխատել»։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ իր պատգամավորական մանդատը հանձնում է Հրանտ Բագրատյանին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը