«Ժողովուրդ». Ինքնասպանության փորձ բանակում. ՊՆ–ն հաստատում է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի N զորամասում: Զինծառայողներից մեկն իր ինքնաձիգով կոկորդից կրակել է իրեն, բարեբախտաբար, նա ողջ է մնացել: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
«Ժողովուրդ»–ը տեղեկացել է, որ Սամվելն ընտանեկան ինչ-որ խնդիրներ է ունեցել և ինքնասպանության քայլին դիմել է հեռախոսազրույցից հետո: Թերթը պարզել է նաև, որ Սամվելը բանակ է զորակոչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից: Ըստ այդ նույն աղբյուրների՝ զինվորին շուտով կտեղափոխեն Երևան, քանի որ նրա վիճակը անհուսալիորեն ծանր է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը հաստատել է «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ հավելելով, որ դեռևս քրեական գործ չի հարուցվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ