«Երկիր». 54 հազար անվավեր քվեաթերթիկների տրամաբանության կծիկը մասամբ սկսվում է քանդվել
Հայկական Մամուլ
Չնայած ողջ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը ժողովրդին կոչ էին անում ընարակաշառք վերցնելու դեպքում ձայնը տալ ում ցանկանում են, բայց հաճախ ընարակաշառք էին բաժանում նաև դրա դեմ հրապարակայնորեն ընդդիմացող որոշ ուժեր:
Հանրապետության գրեթե բոլոր մարզերից թերթը բազմաթիվ ահազանգեր էր ստանում, որ մեկ քաղաքացուն ընտարակաշառք է բաժանվել կոալիցիոն երեք կուսակցությունների կողմից' 10 հազարական դրամ: Բաժանել են' հստակ իմանալով, որ ձայնը մեկն է: Հավանաբար, մտածել են, որ երեքից էլ նույն գումարը ստանալով միայն ընտրողը կարող է «հավասար պայմաններում խղճի մտոք» քվեարկել: Ու հաճախ ընտրակաշառք վերցնողն ավելի «ազնիվ» է գտնվել, քան տվողը:
Բազմաթիվ տեղամասերում քվեաթերթիկների հաշմման ժամանակ գրանցվել են դեպքեր, երբ նման խմբակային ընտրակաշառքը դարձել է անվավեր քվեաթերթիկի պատճառ: Մասնավորապես Գավառում ոչ քիչ թվով ընտրողներ, ստանալով ընարակաշառք նշված կուսակցությունների կողմից, երեք ուժերի անվան դիմաց էլ «պտիչկա» են դրել:
Այնպես որ, մոտ 54 հազար անվավեր քվեաթերթիկների տրամաբանության կծիկը մասամբ սկսվում է քանդվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ