«Չորրորդ ինքնիշխանություն». Հակասություններ «Ժառանգություն» կուսակցությունում
Հայկական Մամուլ
«Ժառանգության» կարկառուն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «գաղափարական հրետանի» Ստյոպիկ Սաֆարյանի միջև երեկ չափից դուրս թեժ խոսակցություն է ընթացել: Բանից պարզվում է' Րաֆֆին Ստյոպիկին մի քանի հայրական «ապտակներ» է տվել' նրան մեղադրելով քաղաքական պայմանավորվածությունների առումով իր գլխից վեր թռնելու ու «գլխից մեծ գործեր» բռնելու համար: Ավելին, Ստյոպիկը Րաֆֆիին ընդդիմացել է, որ նա այս ընթացքում իր քաղաքական գնահատականների մեջ շատ շռայլ է գտնվել' ասելով.
«Պետք չի չափը կորցնել, ու իշխանություններին երես տալ: Վաղը-մյուս օրը հազար տեսակ խնդիրների առաջ ենք կանգնելու»:
Ի պատասխան Ստյոպիկի սրտաճմլիկ հարցադրումներին Րաֆֆին պատասխանել է. «Լսի՛, երիտասարդ, ես իմ գործը քեզանից լավ գիտեմ, մնում ա դու էլ քոնը իմանաս»:
Թերթը հավելում է. «Իրոք որ իրար արժեն...»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ