«Առավոտ». «Եթե շատ խնդրեն, աղաչեն՝ կարող է կազմենք». Ռուբեն Հայրապետյանը ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ը ՀՖՖ նախագահ, ՀՀԿ պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եք կարծում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ այս անգամ կոալիցիա կկազմի՞: Պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ տվեք մեզ շանս՝ արդարացնենք մեզ՝ կարող է: Բայց չգիտեմ դեռ՝ Հանրապետականները թույլ կտա՞ն»:
Գնահատելով ընտրությունները և մեկնաբանելով ՀԱԿ-ի բողոքները, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքով է անցել՝ պարոն Հայրապետյանն ասաց. «Բա ՀԱԿ-ը ի՞նչ պետք է ասի, ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը 7 երգ գիտի, 7-ն էլ արջի ու տանձի մասին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ