«Երկիր». ժողովուրդն իր խաղադրույքը կորցրեց և պարտված դուրս եկավ «Հայաստան» անունը կրող խաղատնից
Հայկական Մամուլ
Կարծում ենք՝ արդեն ոչ մեկին գաղտնիք չէ, թե իշխանությունն ինչպիսի հնարքներ գործադրեց ընտրությունները «ազատ, արդար և թափանցիկ» անցկացնելու համար:
Ամեն նոր ընտրություն իր հետ բերում է խարդախության նոր հնարքներ: Նման գործելաոճը հատուկ է հատկապես կազինոյում աշխատող խարդախ դիլերներին: Ի՞նչ անել, երբ ինքը՝ իշխանությունն է ստիպում, որ քաղաքացին իրեն զգա ոչ թե նորմալ երկրում, այլ՝ կազինոյում: Ամեն անգամ, երբ ընտրություններից հետո պարզվում է, թե ինչպիսի խարդախ հնարքներով են հաղթել ժողովրդին, Ընտրական օրենսգրքում ձևական փոփոխություններ են կատարվում, դրա հետ մեկտեղ խարդախ դիլերները մշակում են նոր սցենարներ: Փաստը մնում է փաստ, որ այս անգամ էլ ժողովուրդն իր խաղադրույքը կորցրեց և թևաթափ, պարտված դուրս եկավ «Հայաստան» անունը կրող խաղատնից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ