«Չորրորդ ինքնիշխանություն». Ընտրակաշառք՝ «շպառգալկայով»
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի վարչական շրջանն ընդգրկող թիվ 18 ընտրատարածքում ակտիվ գործունեություն է իրականացրել նաև «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունը: Թերթը հիշեցնում է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարում էր Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանին և այս համատեքստում հենց ընտրությունների օրը «Սյունյաց արծիվների» լոգոյով մեքենայից ընտրակաշառք է բաժանվել: Զավեշտալին այստեղ եղել է ընտրակաշառքի հետ տրվող «շպառգալկան», որի վրա նշված են եղել 1 և 7 թվերը: Թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանի համարը ցուցակում 1-ն է, իսկ 7-ը՝ համամասնական ցուցակում ՀՀԿ-ի հերթական համարն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ