ՕԵԿ–ը Հանրապետականի կցորդն է, մնացած ուժերի հետ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է. Արամ Մանուկյան
Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսի երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, թե քաղաքական տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաներ են ընթանում։
Լուրեր.com-ի վերջինից հետաքրքրվեց, թե ինչին են վերաբերում այդ կոնսուլտացիաները և հնարավո՞ր է, որ դրանց շրջանակում նաև այլ քաղաքական ուժերի՝ ընտրությունների բողոքարկման գործընթացին մինալու մասին քննարկումներ կան։
«Հենց այդ հարցերի շուրջ են ընթանում կոնսուլտացիաները, այսինքն՝ առաջիկա անելիքների մասին», – պարզաբանեց Մանուկյանը։
Անդրադառնալով ապագա խորհրդարանում հնարավոր կոալիցիոն գործընկերներին, ՀՀՇ նախագահը կրկնեց բազմիցս հնչեցված պնդումը, որ ՀՀԿ–ից բացի, այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիոն աշխատանքներ տանելը իրենք երբեք չեն բացառել։
Հարցին, թե «այլ քաղաքական ուժերի» շարքում կարող է արդյոք ներառված լինել նաև «Օրինաց երկիր» կամ «Ժառանգություն» կուսակցությունները, Մանուկյանը պատասխանեց. «ՕԵԿ–ը Հանրապետականի կցորդն է, մնացածի հետ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը