Ծեծել են Արարատի ոստիկանապետին
Հասարակություն
Անցած գիշեր, ժամը 12-ի մոտ 10-12 հոգի Արարատի հիվանդանոցի մոտ ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին:
Կարեն Խաչատրյանը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Նա մոտ երեք ամիս առաջ անցել է ՀՀԿ-ի շարքերը, խոստանալով, որ եթե իրեն նշանակեն քաղաքի ոստիկանապետ, ինքը ընտրություններին առավելագույն ձայներ կբերի ՀՀԿ-ին: Գործարքը կայացել է, սակայն ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, Արարատում պարտություն է կրել:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում նրան կասկածում են ընտրությունների համար տրված գումարները գրպանելու եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ «մանեւրելու» մեջ: Մեր տեղեկություններով, նրանից ետ են պահաջում տրված գումարները, եւ այս միջադեպը կարող է կապված լինել դրա հետ:
Lragir.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը