Լրագրողները վթարից հետո առաջին անգամ այցելել են «Ֆուկուսիմա 1» ատոմակայան
Աշխարհ
Ճապոնիայում լրագրողներին առաջին անգամ թույլ են տվել մտնել մարտին երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով փլուզված «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լրագրողները շրջել են ատոմակայանում՝ կրելով պաշտպանիչ հագուստ:
Լրագրողները տեսել են շուռ եկած մեքենաները, քանդված ռեակտորները եւ վնասված տարածքները: Իշխանությունները մինչ այդ թույլ չէին տալիս լրագրողներին այցելել ատոմակայան, քանի որ ճառագայթման մակարդակը շատ բարձր է եղել: Շրջագայությունը «Ֆուկուսիմա 1»-ում նախատեսված է եղել ցույց տալու, որ իրավիճակը ատոմակայանում աստիճանաբար կարգավորվում է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ