Հյուսիսային Կարոլինայում օրենքով արգելվել է նույնասեռականների ամուսնությունը
ԱՄՆ
Հյուսիսային Կարոլինա նահանգում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ նահանգի բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել միասեռականների ամուսնությունն օրինականացնելուն։
Նահանգում օրենքով արգելվող միասեռականների ամուսնությունն արդեն ամրագրվեց Հյուսիսային Կարոլինայի սահմանադրությամբ։
Նախքան քվեարկությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել հստակ դիրքորոշում արտահայտել այդ հարցում, սակայն վերջինս խուսափել է նման հայտարարություն անել։ ԱՄՆ կառավարության որոշ անդամներ վերջին մի քանի օրերի ընթացքում հանդես են եկել ի պաշտպանություն միասեռականների ամուսնության։
Gallup–ի անցկացրած վերջին հարցումների համաձայն, ամերիկացիների գրեթե կեսը կողմ է միասեռականների ամուսնությունն օրինականացնելուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)