Ռուսաստանում կանանց գաղութին կից Մանկան տանը համաճարակ է բռնկվել
Ռուսաստան
Ռուսաստանի շրջաններից մեկի` Մոժայսկի կանանց գաղութին կից գործող Մանկան տան բոլոր բնակիչներին տեղահանում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Newsru.com-ը, փոքրիկները կտեղափոխվեն Մոսկվայի շրջանի տարբեր բուժհաստատություններ: Օրերս Մանկան տանը բռնկված համաճարակը, որին զոհ էին գնացել երկու փոքրիկներ, առիթ է դարձել մտահոգվելու:
Իշխանությունները որոշել են անմիջապես էվակուացնել հաստատության մնացած 27 անդամներին եւ ախտահանման աշխատանքներ սկսել այնտեղ: Պատկան մարմինները վստահեցնում են' այս քայլը կապված չէ երեխաների հիվանդ լինելու հետ: Փոքրիկներն առողջ են եւ օրեր անց կվերադառնան ախտազերծված Մանկան տուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)