Պայթյուն Սիրիայում. վիրավորվել է 6 զինվորական
Մերձավոր Արևելք
Սիրիական բանակի 6 զինծառայող է վիրավորվել ՄԱԿ–ի դիտորդական առաքելության ավտոշարասյան և սիրիական բանակի բեռնատար մեքենայի պայթյունի պատճառով, հաղորդում է BBC–ն։
Պայթյունը տեղի է ունեցել Դերաա քաղաքում։ Ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ դրա մոտով անցնելիս է եղել ՄԱԿ–ի առաքելության ավտոշարասյունը, որոնցից մեկի մեջ եղել է ՄԱԿ–ի դիտորդական առաքելության ղեկավար, Նորվեգիայի զինված ուժերի գեներալ Ռոբերտ Մուդը։
Միջազգային դիտորդներից որևէ մեկը չի վիրավորվել։
Պայթյունի պատճառով տուժել է սիրիացի ութ զինվորական։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)