Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է ԿԸՀ և ոստիկանության կողմից հրապարակված ընտրողների թվի անհամապատասխանությունը
Հասարակություն
Ոստիկանության կողմից, ընտրություններից առաջ ընտրողների ընդհանուր թվին վերաբերող վերջին հաղորդագրության համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.484.003 մարդ (լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողները՝ ներառյալ), իսկ արդեն ընտրությունների ավարտից հետո ԿԸՀ-ն հրապարակում է «ԱԺ պատգամավորների համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքների արձանագրություն» փաստաթուղթը, որում ընտրողների ընդհանուր թիվը նշված 2.524.960-ը։ Երկու թվերի միջև տարբերությունը կազմում է 40.957։ Եթե երկու հրապարակած թվերից հանում ենք միաժամանակ հրապարակված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը, ապա ստացվում է, որ ոստիկանության և ԿԸՀ–ի հրապարակած հիմնական ցուցակի թվերի տարբերությունը կազմում է 35.848։
ԿԸՀ նախագահ Լուրեր.com-ի հետ զրույցում ընտրողների թվերի նման անհամատասխանությունը բացատրեց նրանով, որ ԿԸՀ կողմից հրապարակված թվում ներառված են նաև զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը, որը ոստիկանության հրապարակած ընտրողների թվի մեջ ներառված չէ:
«Դա ընտրական օրեսգրքով հստակ կարգավորվում է, որովհետև ԿԸՀ կողմից հրապարակվող թիվն իրենում ներառում է նաև զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը, որովհետև այդ թիվը ներկայացվում է ոչ թե լիազոր մարմնի, այլ համապատասխան զորամասերի կողմից: Ընտրողների թիվն ըստ ընտրական տեղամասերի ներկայացվում է համապատասխան ընտրատարածքներ, իսկ սովորական տեղամասերում ներկայացվում է զինվորականների թիվը, որոնք ոստիկանության հրապարակած թվերում ներառված չեն», - նշեց Տիգրան Մուկուչյանը:
Այլ հարց է, թե արդյո՞ք ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող ընդամենը 35.848 զինծառայող կա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը