ԲՀԿ–ն ընտրությունների արդյուքները կմեկնաբանի քաղխորհրդի նիստից հետո. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Լուրեր.com–ի հետ զրույցում հրաժարվեց խորհրդարանական ընտրությունների արդյուքների առնչությամբ որևէ մեկնաբանություն տալուց։
«Մենք ընտրությունների հետ կապված որևէ մեկնաբանություն հիմա չենք տալիս, ո՛չ ծավալուն, ո՛չ էլ անգամ մեկ նախադասությամբ», – նշեց նա։
Իսկ հարցին, թե ե՞րբ կլինի այդ մեկնաբանությունը, Զոհրաբյանը պատասխանեց՝ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո։ «Երբ որ քաղաքական խորհրդի նիստը կքննարկի ընտրությունների արդյունքները։ Այսինքն՝ դա հաստատ այսօր չի լինի և հաստատ վաղը չի լինի», – հավելեց նա։
«Մոտավոր էլ չեմ կարող ինչ–որ ժամկետ ասել, որովհետև նման թեմա դեռևս չկա, չկա նման խնդիր, որ քաղխորհրդի նիստ հրավիրենք», – պարզաբանեց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը