Եգիպտոսի նախկին վարչապետին կրկին հեռացրել են նախագահական ընտրապայքարից
Աշխարհ
Եգիտպոսի դատարանը կասեցրել է երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին նախագահական ընտրապայքարին մասնակցելու երկու շաբաթ առաջ կայացրած թույլտվությունը, հաղորդում է BBC-ն։
Ապրիլին Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելել էր Շաֆիկի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին։ Դատարանի կայացրած վճռից հետո Շաֆիկին նորից թույլատրվել էր առաջադրել իր թեկնածությունը։
Հիշեցնենք, որ բացի Շաֆիկից, Եգիպտոսի նախագահական ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 23 և 24–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ