ՀՀ–ն և ԼՂՀ–ն լի են վճռականությամբ պաշտպանելու խաղաղությունը. Ազատ դեմոկրատներ
Հասարակություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել` մայիսի 9-ի առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով և Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդ ունի մեզ համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած մեր հայրենակիցները հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման, նույն ոգով էլ մեր քաջարի հայորդիները ազատագրեցին Շուշին` ամրագրելով հայ ժողովրդի հաղթանակը արցախյան պատերազմում և վերահաստատելով ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի առթիվ, համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լի են վճռականությամբ պաշտպանելու խաղաղությունը և քայլելու զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը