Հարգանքի տուրք` հերոսների հիշատակին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետը, ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաները ծաղիկներ են դրել անմար կրակին' հարգանքի տուրք մատուցելով երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, որին հաջորդել է զինվորական հանդիսավոր շքերթը:
Այնուհետ Տարոն Մարգարյանը եղել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոցում, որտեղ վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը