Ferrari-ն ներողություն է խնդրել 600-ամյա հուշարձանը փչացնելու համար
Աշխարհ
Աշխարհահռչակ Ferrari ավտոարտադրող ընկերությունը ներողություն է խնդրել Չինաստանում պատմական հուշարձանը վնասելու համար, ինչը տեղի է ունեցել նոր գովազդային տեսահոլովակի նկարահանման ժամանակ։
Տեսանյութում մի դրվագ կա, երբ ավտոմեքենան անցնում է շուրջ 600 տարի առաջ կառուցված պատի վրայով`Նանցզինում։ Դրվագի նկարահանման ընթացքում մեքենայի անվադողերի հետքը մնացել էր պատի վրա։
Ferrari–ն ներողություն է խնդրել` հայտարարելով, որ պատահարը տեղի է ունեցել իրենց անպատասխանատու աշխատակիցներից մեկի պատճառով։ Ընդ որում, հասարակությունը հանդես է եկել քաղաքային իշխանությունների սուր քննադատությամբ այն բանի համար, որ վերջիններս թույլ են տվել վարձակալել պատը` տեսահոլովակի նկարահանման համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ