Միապետներին վիրավորելու մասին օրենքի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թաիլանդում
Աշխարհ
Բանկոկում հարյուրավոր մարդիկ են մասնակցում բողոքի ակցիայի` հանդես գալով այն օրենքի դեմ, որը երկարատև ազատազրկում է նախատեսում Թաիլանդի թագավորական ընտանիքին վիրավորելու համար։
Բողոքի ակցիան անցնում է մեկ օր առաջ բանտում տարեց տղամարդու մահվան ֆոնին, որն ազատազրկվել էր թագուհու հասցեին վիրավորանքներ պարունակող sms-հաղորդագրություն գրելու պատճառով։
Ցուցարարներն իրենց հետ քրեական դատարանի շենքի մոտ են տարել նաև մահացածի մարմինը, որտեղ էլ իրականացրել են հանգուցյալին հրաժեշտ տալու կրոնական արարողությունը։ Նշենք նաև, որ Թաիլանդի օրենսդրությամբ` թագավորական ընտանիքի անդամներին վիրավորելու համար քաղաքացին կարող է պատժվել մինչև 15 տարի ազատազրկմամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ