Եմենում գտնվող «Ալ–Քաիդա»–ի ստորաբաժանումը ԱՄՆ–ի գլխավոր սպառնալիքն է. ՀԴԲ
Աշխարհ
ՀԴԲ տնօրեն Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է, որ Յեմենում տեղակայված «Ալ–Քաիդա»–ի ստորաբաժանումը ԱՄՆ անվտանգության համար գլխավոր սպառնալիքն է, հաղորդում է BBC–ն։
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 8-ին, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվել էր կանխել «Ալ–Քաիդա»–ի եմենյան ստորաբաժանման անդամների կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը` ԱՄՆ ուղևորվող օդանավը պայթեցնելու գործողությունը։ Պայթուցիկը մահապարտ–ահաբեկիչը մտադրվել էր թաքցնել ներքնազգեստում։
ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալով` Մյուլլերը նշել է, որ ՀԴԲ–ն հետաքննում է ևս մեկ նախապատրաստվող ահաբեկչություն, որը որոշակի առումով նման է բացահայտված ահաբեկչության փորձին։ Նշենք նաև, որ Եմեն է ուղարկվել շուրջ 2 հազար զինվոր` «Ալ–Քաիդա»–ի դեմ պայքարելու նպատակով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ