«Ժողովուրդ». ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը արդյո՞ք մեղքի բաժին ունի փուչիկների պայթյունի մեջ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը փորձել է Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից պարզել՝ արդյո՞ք նա իր մեղքի բաժինը չունի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի մեջ, և ընդհանրապես, հնարավո՞ր է՝ պայթյունի հետևանքով պատգամավորի մանդատ չստանա:
«Ես չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի իմ անձի հետ»,- հավաստիացրել է Ավագյանը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնությւսն հետ կապերի և լրատվության վարչության պետ Մշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այդ տեղեկությունը դեռևս չի հրապարակվի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ