Լեոնարդո Դի Կապրիոն` 37 տարեկան
Աշխարհ
Նոյեմբերի 11-ին հանրահայտ Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն բոլորեց իր 37-ամյակը: Լեոնարդոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին` Հոլիվուդում: Դերասանի ծնողները բաժանվել են, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել: Լեոն ապրել է իր մոր` Իրմելիի հետ:
Դերասանի հայրն ազգությամբ գերմանացի էր, իսկ մայրը` ռուս: Մանկությունը Լեոն անցկացրել է Լոս-Անջելեսի աղքատ թաղամասում: Մայրը, ցանկանալով իր զավակին բարեկեցիկ կյանք ու ապագա, Լեոին անընդհատ տանում էր քասթինգների: 14 տարեկան հասակում Լեոն վերջնականապես որոշում է դառնալ դերասան: Գտնում է իր համար գործակալ, ում միջոցով նկարահանվում մանկական մի քանի գովազդներում և «Սանտա Բարբարայի» հայտնի սերիալի սերիաներում:
Դերասանական վարպետության դասեր է առել «Սիդս» համալսարանին կից դպրոցում, այնուհետև` Ջոն Մարշալի դպրոցում, որը գտնվում էր Լոս Ֆելիզում: Առաջին լուրջ դերը նա ստացավ «Այս տղայի կյանքը» ֆիլմում` Ռոբերդ Դե Նիրոյի հետ: Առաջին օսկարը նա ստացել է 19 տարեկանում` խաղալով Ջոնի Դեպպի հետ` «Ինչ է ուտում Գիլբերտ Գրեյփը» ֆիլմի համար: Չմոռանանք նաև «Տիտանիկ» ֆիլմի մասին, որը Լեոնարդոին բերեց համաշխարհային ճանաչում: Ֆիլմը ստացավ 11 օսկար, 4 ոսկե գլոբուս և հավաքեց մեկ միլիարդից ավել գումար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ