«168 Ժամ». ՀՀԿ–ԲՀԿ հնարավոր կոալիցիայի մասին
Հայկական Մամուլ
Եթե ԲՀԿ-ն նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, ստիպված կլինի նախագահական ընտրություններում սատարել «գործող նախագահին», այնպես՝ ինչպես նշված է անցած տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագրում: Սակայն ԲՀԿ-ից առայժմ բացասական հայտարարություններ են հնչում: ԲՀԿ ցուցակով արդեն պատգամավոր ընտրված Վարդան Օսկանյանը դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ԲՀԿ մեկ այլ ապագա պատգամավոր՝ Վահե Հովհաննիսյանը, իմաստ չի տեսնում իրենց մասնակցությունում հնարավոր կոալիցիային:
«Իրենք ստացել են մեծամասնության ձայները և թող խորհրդարանում ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը: Դա իմ անձնական կարծիքն է»,- իր հերթին՝ երեկ ասել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Թերթը հավելում է նաև, որ իհարկե, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու հնարավորությունը ոչ Տ.Սարգսյանի և Ս.Նիկոյանի, առավելևս՝ Վ.Օսկանյանի ու Ն.Զոհրաբյանի ցանկություններից կախված չէ: Նրանք, հավանաբար, նման հայտարարություններ են անում իրենց կուսակցությունների արժեքը բարձրացնելու մղումով: Դա կորոշեն Ս.Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իհարկե, Ռ.Քոչարյանի մասնակցությամբ: Արդյո՞ք նման պայմանավորվածություն Ղարաբաղում ձեռք կբերեն Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը: Արդյո՞ք Ռ.Քոչարյանը կհրաժարվի 2013-ին առաջադրվելու ցանկությունից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ