«Ժողովուրդ». Հետաքրքիր դրվագներ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի կազմման մասին
Հայկական Մամուլ
Թեև խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, նախընտրական խմորումներն էլ անցյալում են, այնուամենայնիվ, որոշ հետաքրքիր դրվագներ են բացահայտվում ՀՀԿ համամասնական ընտրացուցակի կազմման մասին:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը, մինչև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելը, միանգամայն այլ ընտրացուցակ է նախատեսել: Բայց, երբ ԲՀԿ-ի համագումարից վերադարձել է, կտրուկ որոշում է կայացրել, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է մտնի խորհրդարան: Նույն օրը նա զրույց է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ՝ նրանից պահանջելով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկվելու համար: Թե ի՞նչն է Սերժ Սարգսյանին ստիպել նման կտրուկ որոշումներ կայացնել, շատերի համար այդպես էլ անհասկանալի է մնացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ