«168 Ժամ». ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել. Տիգրան Սարգսյան
Հայկական Մամուլ
«Այժմ գնում են բանակցություններ: Ընդամենը մի քանի օր հետո ամեն ինչ պարզ կլինի...ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել»,- երեկ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե ո՞ր կուսակցությունների հետ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն, կամ ընդհանրապես կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ: Տ. Սարգսյանը չի մանրամասնել, թե որ կուսակցությունների հետ են ընթանում այդ բանակցությունները:
Նույն հարցերին պատասխանելով՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ հայտարարել է, թե հետագա կոալիցիան պետք է լինի «գաղափարական կոալիցիա»:
«Եթե մի քանի կուսակցություն իրար կողքի կանգնում և համագործակցում են, ապա գաղափարապես նույն ուղղվածությունը պետք է ունենան»,- ասել է ԱԺ նախագահը՝ կրկին չմանրամասնելով, թե ԱԺ անցած, որ կուսակցություններն են ՀՀԿ-ին գաղափարակից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ