Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել ԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպան Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) 

Ավանդների վերադարձման գործընթացը ՀՀ-ում ո՛չ տեղի է ունեցել և ո՛չ էլ, ըստ երևույթին, տեղի կունենա. Արթուր Գրիգորյան

Հայկական Մամուլ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը «Ժողովուրդ »-ի հետ զրույցում նշել է, որ պետական բյուջեն այս պահի դրությամբ չունի այնքան միջոցներ, որ կարողանա վերադարձնել ժողովրդի ավանդները: Անդրադառնալով ՕԵԿ-ի այն հայտարարությանը, թե իրենք երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների ավանդները վերադարձնելու են, նախարարն ասել է, «իրենք նախ առաջին հերթին մեր պետական բյուջեն պետք է քառապատկեն, տասնապատկեն, որից հետո նոր խոսեն ավանդների վերադարձման մասին»:

«Ժողովուրդ»-ի հարցազրույցը Արթուր Գրիգորյանի հետ ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Գրիգորյան, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ողջ քարոզչության ընթացքում հայտարարում էր, որ իրենք երկու տարվա ընթացքում վերադարձնելու են բոլորի ավանդները: Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ խնդրում եմ ասեք, ՀՀ պետբյուջեն այդքան հնարավորություն ունի՞ ժողովրդի ավանդները վերադարձնելու համար:

-Ավանդների վերադարձման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում ո՛չ տեղի է ունեցել և ո՛չ էլ, ըստ երևույթին, տեղի կունենա: Այս պահին գոյություն ունի ընդամենը ավանդների փոխհատուցման գործընթաց, որը գործում է 2005 թվականից: Սա շատ կարևոր բան է, որը պետք է տարանջատենք մեկը մյուսից: Երկրորդը՝ ավանդների վերադարձ՝ նշանակում է, որ ՀՀ բյուջեն պետք է առնվազն 10 միլիարդ դոլարին համարժեք դրամ ունենա, որպեսզի ամբողջությամբ ավանդները վերադարձնի: Սակայն, ինչպես բոլորին է հայտնի, մեր պետական բյուջեի հնարավորությունները բավականին սուղ են, այն ընդամենը 2,5 միլիարդ դոլարի սահմաններում է: Հիմա, թե որ քաղաքական ուժն ինչպիսի հայտարարություններ է անում, որ ավանդները կվերադարձնենք, դա ընդամենը քաղաքական մանիպուլիացիաներ են:

-Այսինքն՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ժողովրդին կրկին խաբու՞մ է՝ տրվող սին հույսերի միջոցով փորձելով քաղաքական հաջողությունների հասնել:

-Գիտեք ինչ, արդեն բոլորին է հայտնի, որ ավանդի վերադարձ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել: Ընդամենը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով 1,7 միլիարդ դրամի սահմաններում ավանդների փոխհատուցում ենք կատարում անապահով ընտանիքներին: Իրենց կողմից արված հայտարարությունները, առաջարկություններն ամբողջությամբ այսօրվա մեր պետական բյուջեի հնարավորությունների սահմաններից դուրս են:

-Այդ դեպքում ինչ պետք է անեն ՕԵԿ- ականները, որպեսզի կատարեն իրենց խոստումները՝ ավանդները վերադարձնեն խոստացված ժամանակահատվածում:

-Իրենք նախ՝ առաջին հերթին, մեր պետական բյուջեն պետք է քառապատկեն, տասնապատկեն, որից հետո նոր խոսեն ավանդների վերադարձման մասին:

-Քարոզչության շրջանակներում ՕԵԿ առաջնորդը հայտարարեց նաև, որ իրենք այնպես են անելու, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն աշխատավարձը դառնա 60 հազար դրամ ոչ պակաս: Ձեր գնահատմամբ՝ դա հնարավո՞ր է:

-Այդ բոլորը կապված է մեր պետական բյուջեի հնարավորությունների հետ: Նախ և առաջ պետք է ոչ թե խոսեին նվազագույն աշխատավարձի բարձրացման, ավանդների վերադարձման մասին, այլ պետք է ասեին, թե ինչ միջոցներ, ինչ քայլեր պետք է իրականացնեն, որպեսզի մեր պետական բյուջեն հարստանա: Այս դեպքում հետևությունները թողնում եմ ձեզ:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունները: Ձեր ակնկալիքներն իրականացա՞ն:

-«Բարգավաճ Հայաստան»-ը կխոսի դրա մասին, այս պահին ես չեմ ցանկանում որևէ հայտարարություն անել, քանի դեռ կուսակցության կողմից չի եղել պաշտոնական հայտարարություն:

-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչև այսօր չի խոսել ընտրությունների արդյունքներից, միայն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, ինչո՞ւ:

-Երբ կհայտարարի իր գոհունակությունը, կասի, այդ ժամանակ մենք էլ մեր ասելիքը կասենք, այս պահին դեռևս ոչ մի բա չեմ ցանկանում խոսել: Ես որտեղ որ ընտրությունների ժամանակ պատասխանատու եմ եղել ընտրական գործընթացների եմ մասնակցել, որևիցե խախտման ականատես չեմ եղել:

-ՀՀԿ-ականները քննարկում են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի:

-Դա կուսակցության քաղաքական որոշում կլինի, դեռևս չկա նման որոշում, երբ կլինի այդ որոշումը, կհայտարարենք: Դեռ չենք քննարկել:

-ԲՀԿ-ն գո՞հ է մանդատների քանակից:

-Եկե՛ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գոհունակության կամ դժգոհության վերաբերյալ լսենք կուսակցության պաշտոնական հայտարարությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանըՄոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծՊապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպանՉինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարԻ՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրըԶելենսկին հայտնել է, թե ամսական քանի Patriot հրթիռ է ուղարկում ԱՄՆ-ըԱննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Թրամփը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները պարտադիր չէ, որ ուղիղ լինենՕլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիրԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԷս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն ԳրիգորյանինՍտեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբՃամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններումԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումըՆեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունըՄիրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալՋեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդըԳորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումԱրմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախիԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին
Ամենադիտված