Ինքնասպանության փորձ կատարած զինծառայողի վիճակը կայուն ծանր է
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի N զորամասում ինքսպանության փորձ կատարած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը:
«Ծառայողը գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Ընդhանուր վիճակը գնահատվում է կայուն ծանր», - նշեց Մերի Սարգսյանը՝ հավելելով. «Այս պահի դրությամբ, որևէ վարկածի մասին չենք խոսում նախաքննության շահից ելնելով, բայց հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության փորձ, 34-110 հոդվածի առաջին մասով»:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինծառայողներից մեկն ինքնաձիգով կրակել է իր կոկորդին և բարեբախտաբար ողջ է մնացել: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը դեպքից հետո տեղափոխվել էր Վարդենիսի զինվորական հոսպիտալ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի