Նախկին բարձրաստիճան պաշտոնյան գերեզման տարավ Քենեդու սպանության գաղտնիքը
ԱՄՆ
90 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է Նիկոլաս Կատցենբախը, ով աշխատել է ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդու և Լինդոն Ջոնսոնի խորհրդական, հաղորդում է Associated Press-ը:
«ԱՄՆ կառավարությունում աշխատելու ողջ ընթացքում Կատցենբախը դրսևորել է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հավատարմությունը, առողջ միտքը և մարդու քաղաքացիական իրավունքներին հետևելու անհողդողդ կամքը»,- ասված է Փրինսթոնի համալսարանի պաշտոնական ցավակցական խոսքում:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լինելով ԱՄՆ գլխավոր դատախազ՝ Կատցենբախը որոշակի դեր է խաղացել նախագահ Քենեդու սպանության հետաքննության գործում: Քենեդու մահից 3 օր անց, նախաքննություն վարելիս, Կատցենբախը գրություն է ուղարկել ԱՄՆ նախագահի օգնական Բիլ Մոյերսին, որտեղ ասված է հետևյալը. «Ժողովուրդը պետք է գոհ լինի, որ մարդասպանը հենց Օսվալդն է, որ նա ազատության մեջ մնացած հանցակիցներ չունի, և որ բավարար ապացույցներ կան, որպեսզի նա դատապարտվի: Ցավոք, Օսվալդի դեմ փաստերը չափազանց ակնհայտ են (մարքսիստ, Կուբա, ռուս կին և այլն)»:
Գրեթե նույն բանն էր ասում նաև FBI ղեկավար Ջոն Էդգար Հուվերը` ասելով, որ ինքը և Կատցենբախը ցանկանում էին համոզել ամերիկացիներին, որ Քենեդուն սպանել է հենց Լի Հարվի Օսվալդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)