Սոցիալապես անապահով խմբերի սպառած գազի սակագնի մասնակի փոխհատուցումը կշարունակվի
Հասարակություն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը:
Ըստ որոշման՝ մինչև 300 խմ գազ սպառած անապահով ընտանիքների համար գազի սակագինը կմնա անփոփոխ՝ 100 դրամ, այն դեպքում, երբ հանրապետությունում մեկ խմ գազի սակագինը 130 դրամ է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն առաջարկեց հատկապես աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների համար մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը գազի սակագնի բարձրացում չսահմանել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ այս որոշումը բխում է Սերժ Սարգսյանի հանձնարարականից: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այս որոշմամբ ևս մեկ տարով մեղմվում է սոցիակալան բացասական ազդեցությունը, որը կարող էր լինել այս ընտանիքների համար գազի սակագնի բարձրացման դեպքում:
Lragir.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը