Հունաստանի ձախ արմատականները հրաժարվել են իրենց կառավարական մանդատներից
Աշխարհ
Հունաստանի ձախ արմատակա «SYRIZA» դաշինքի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է կառավարություն կազմելու մանդատից, հաղորդում է France-Presse–ը։
«Մենք չեն կարողացել իրականացնել մեր երազանքը ձախամետ կառավարություն կազմելու հարցում։ Ես վաղը երկրի նախագահին կհայտնեմ կառավարություն ձևավորելու մադնատից հրաժարվելու մասին», - ասել է Ցիպրասը նախօերին իր կուսակիցների հետ հանդիպման ընթացքում։
Մայիսի 6–ին Հունաստանի խորհրդարանական ընտրություններում «SYRIZA»-ն զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Խորհրդարանի մանդատների մեծ մասը զբաղեցրել էր աջամետ «Նոր ժողովրդավարներ» կուսակցությունը, և առաջին անգամ, համաձայն Հունաստանի օրենսդրության, մայիսի 7–ին ստացել էր կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորություն։ Սակայն նույն օրը ետ էր վերադարձրել մանդատը, քանի որ ինքը չի կարող հասնել համաձայնության մյուս կուսակցությունների հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ