Օբաման կողմ է արտահայտվել միասեռականների ամուսնությանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակայնորեն աջակցություն է հայտնել միասեռականների ամուսնությանը և հայտնել, որ միասեռականները պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան։
Օբաման առաջին նախագահն է դարձել ԱՄՆ պատմության մեջ, որը բացահայտ պաշտպանել է միասեռակնների ամուսնության իրավունքը, հաղորդում է BBC-ն։
Նոյեմբերի 6–ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում Օբամայի հիմնական մրցակից համարվող հանրապետական Միթ Ռոմնին նախընտրական պայքարի ընթացքում բավականին կոշտ դիրքորոշում է արտահայտել միասեռականների ամուսնությունն օրինականացնելու մասին։
Անցկացված վերջին հարցումների համաձայն, ԱՄՆ քաղաքացիների գերակշռող մասը կողմ է արտահայտվել այդ գաղափարին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)