ԱԺ անցած ԲՀԿ–ականների մի զգալի մասը մտավորականներ են. Արշակ Բանուչյան
Հասարակություն
Ընտրությունները դառը իրականություն են, բայց խայտառակ ընտրություններ էին։ ՀՀԿ–ն Հայաստանը նորից գնեց, քաղաքացիների մի զգալի մաս, ցավոք, իրեն վաճառեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը:
Բանախոսը անդրադառնալով ՀԱԿ–ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին հարցերին՝ ասաց.
«Ես դեռ ոչինչ ասել չեմ կարող, ոչ մի բան բացառված չէ»,– ասաց նա և հավելեց, որ մինչ ընտրությունները եղած համագործակցությունը բավականին էֆեկտիվ է եղել։
Լրագրողների այն դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ հենց այդ համագործակցության պատճառով ՀԱԿ–ը շատ ձայներ կորցրեց, Բանուչյանն ասաց.
«Գուցե ձայներ կորցրեցինք, գուցե գնացին ԲՀԿ–ին քվե տվեցին, համենայնդեպս՝ ԱԺ անցած ԲՀԿ–ականների մի զգալի մասը մտավորականներ են, ես դրանում մտահոգված չեմ։ Չգիտեմ ԲՀԿ–ն ինչպիսին կլինի ԱԺ–ում, բայց ընտրություններից առաջ սկզբունքի իմստով այդ համագործակցությունը էֆեկտիվ էր։ Մենք հաջողեցինք ընտրատեղամասերում համագործակցել»։
Բանուչյանը նաև հավելեց, որ իր տասնմեկերորդ ընտրատածաքում ՀՅԴ–ի և ԲՀԿ–ի հետ համագործակցություն է եղել։ Նա նշեց, որ ԲՀԿ–ի հետ համագործակցությունը դրական է եղել, բայց ԲՀԿ–ից իր ԲՀԿ–ական մրցակցին առանձնացրեց, նշելով, որ ըստ իրեն նա աշխատում էր ՀՀԿ–ի համար։
Արշակ Բանուչյանը նշեց նաև, որ ինքը ևս դիմելու ՍԴ, բայց և ասաց.
«Սահմանադրական դատարանը ևս մի վաճառված կառույց է, արդյունքներն էլ կանխատեսելին են»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը