40 մարդ է զոհվել Դամասկոսում
Արտակարգ Պատահար
Նախնական տվյալներով 40 մարդ է զոհվել և ավելի քան 170–ը՝ վիրավորվել Դամասկոսում իրականացված երկու պայթյունների պատճառով, այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ մամլո քարտուղարը։
Ռմբակոծություններն իրականացվել են առավոտյան 7:50–ի սահմաններում՝ քաղաքի կենտրոնում, ուր գտնվում են Սիրիայի հատուկ ծառայությունների վարչական շենքերը։
Ըստ սիրիական հեռուստատեսության, պայթեցվել են տասնյակ ավտոմեքենաներ, որոնց մեջ եղել են ուղևորներ։ Ահաբեկչության վայրում հայտնաբերվել են տասնյակ մարդկանց դիակներ։ Պայթյունից առաջացած խոռոչի խորությունը երեք մետր է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ