Կոալիցիան կմնա նույնը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ. Կարեն Քոչարյան
Հասարակություն
Այս ընտրությունները պրոցեդուրալ առումով գրեթե մոտ էին իդելաականին, նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով՝ դա ֆիքսել են նաև միջազգային և տեղական դիտորդները:
«Մի ասացվածք կա՝ այն, ինչ չի կարելի գնել մեծ փողերով, կարելի է գնել շատ մեծ փողերով: Այսպես կրելի է բնութագրել մայիսի 6-ի ընտրությունները»,- նշեց Քոչարյանը:
Խոսելով կոլաիցիայի կազմավորման մասին՝ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ կոալիցիան կմնա նույնը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ: Քոչարյանի կարծիքով՝ Ծառուկյանն ընդդիմութություն չի կարող դառնալ:
«Իշխանական բազար է գնում պորտֆելների շուրջ, առևտուր՝ գործադիրի պորտֆելների համար: Մնացածը նույնը կմնա»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե ինչպիսին է լինելու նոր խորհրդարանը, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ քաղաքական ներկայացուցչության առումով այն ավելի լավն է լինելու, քան 2007-ինն էր: Նա նշեց, որ քաղաքական դեմքերը թարմացվել են և խորհրդարանը քաղաքական տրիբունա է դառնալու, ոչ թե կոճակ սեղմողների ակումբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը