Փողոցային ընդդիմության դաշտը գրավելու են. պարզ է՝ ոչ ՀԱԿ-ը. Կարեն Քոչարյան
Հասարակություն
«Հայ ազգային կոնգրեսը գնաց ընտրության չորս տարվա աենացածր ռեյտինգի պայմաններում, քանի որ երկխոսությունից հետո ՀԱԿ-ի վարկանիշն ընկել է»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«ՀԱԿ-ում պրոբլեմը սկսվել է անցյալ տարվա մարտին, երբ գնացին երկխոսության իշխանությունների հետ. հազմոված եմ, որ ինչ-որ հատված դեմ էր երկխոսությանը: Հետո հետ կանգնեցին երկխոսությունից, ու սկսեցին համագործակցել ԲՀԿ-ի հետ: Ուրիշ ֆորմատ է պետք: Ռադիկալ ընդդիմության կարիք լինելու է: Փողոցային ընդդիմության դաշտը գրավելու են, պարզ է՝ ոչ ՀԱԿ-ը»,- կարծիք հայտեց Քոչարյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի քարոզարշավին, քաղտեխնոլոգն ասաց, որ ՀԱԿ-ի ամենալավ փիառը երեսուն վայրկյանանոց հեղափոխությունն էր:
«Այդպես էլ ոչ մեկ չպաշտպանեց, չփորձեցին «ՀԻՄԱ»-ի նման դարձնել հիմնական թեզիս ու տարածել: Ազատության հրապարակում ասաց միայն Նիկոլ Փաշինյանը, Մալաթիայում ասաց Նիկոլ Փաշինյանը ու դրանով ավարտվեց»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը