2012 թվականին Երկիր մոլորակում կյանքը չի վերանա
Աշխարհ
ՆԱՍԱ տիեզերակայանում աշխատող գիտնականները բացառել են, որ 2012 թվականին Երկիր մոլորակում կյանքը կվերանա: Ըստ մասնագետների` այժմ Արևի ակտիվությունն անկում է ապրում: ''Արևն այդքան էներգիա չի ունենա, որպեսզի պայթյունների հետևանքով ոչնչացնի Երկրի բնությունը: Չմոռանանք, որ մեր մոլորակը գտնվում է Արևից 150 միլիոն կմ հեռավորության վրա'',- ասել է ՆԱՍԱ-ի գիտնական Ալեքս Յանգը:
Նշենք, որ ամերիկյան կինոինդուստրիայի թողարկած վերջին ֆիլմերի մեծ մասը բավականին հոռետեսական տրամադրությունների տեղիք են տվել մարդկանց շրջանում, քանի որ հիմնականում պատկերել են Երկիր մոլորակի ոչնչացման գաղափարը: Գագաթնակետը պետք է համարել «2012» ֆիլմը, որի սյուժեի համաձայն, Երկիր մոլորակը կվերանա 2012թ.-ին` Արևի գերակտիվ շրջանում, ինչը նախապես կանխագուշակել են մայա հնդկացիները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ