Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցը Ադրբեջանի ցուցադրական նվաստացում էր
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցն Ադրբեջան կարելի է համարել այդ երկիր կատարված ամենակարճ պաշտոնական այցելությունը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ- երը, Սարկոզիի այցը ընդհանուր առմամբ կազմեց 2,5 ժամ, որի ընթացքում Սարկոզին դեմ դիմաց խոսեց Իլհամ ԱԼիևի հետ և նրա կնոջը` Մեհրիբան Ալիևային պարգևատրեց Պատվո լեգիոնի օրդենով: Այնուհետև Սարկոզին մասնակցել է Ֆրանսիական լիցեյի բացմանն ու արդեն երեկոյան 17.00 Ֆրանսիայ ինախագահը Թբիլիսիում էր:
Ադրբեջանական լրատվամիջոցները զուգահեռներ են անցկացրել Սարկոզիի՝ Հայաստան և Ադրբեջան այցերի միջև ու Հայաստանին ցույց տրված առավելությունը բացատրել են տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ժամանակ իր կողմը Ֆրանսիայի 500.000 - անոց հայ համայնքին տրամադրելու Սարկոզիի մտադրությամբ: Ինչ վերաբերվում է Մեհրիբան ԱԼիևային պարգևատրելուն, ապա ադրբեջանցիների համար էլ պարզ է, որ դա բացահայտ ակնարկ էր` ուղղված Իլհամ ԱԼիևին, որ իր կինն այլ կերպ է ընկալվում Եվրոպայում, քան ինքը: Նվաստացում էր Պատվո լեգիոնի կոչում շնորհել Մեհրիբանին ու անտեսել Ադրբեջանի նախագահին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի