Մաուգլի աղջիկ
Ռուսաստան
Նիժնի Նովգորոդում ոստիկանները փրկել են 22-ամյա Կատյա Պոպովային, ով 13 տարի մոր կողմից պահվել է նկուղում: 13 տարի աղջիկը գրեթե զրկված է եղել լույսից և ապրելու համար անհրաժեշտ կենցաղային պայմաններից: Նա վախենում է մարդկանցից և դժվարությամբ է հաղորդակցվում: Նիժնի Նովգորոդում նրան անվանում են Մաուգլի աղջիկ:
Վերջինիս մայրը` հավաքարար Աննա Պոպովան, լրագրողներին հայտնել է, որ դստեր հետ նման կերպ է վարվել` մտավախություն ունենալով, որ Կատյային կբռնաբարեն: Աննա Պոպովայի խոսքերով` ինքը Կատյային մեծացրել է առանց հոր ու բոլորը ծաղրել են իրենց: Այդ իսկ պատճառով, երբ երեխան 9 տարեկան է եղել, մայրը նրան բանտարկել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)