ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի լիազորի Սիրիայում արտաքին ռազմական միջամտությունը. Սերգեյ Լավրով
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն չի տա Սիրիայում արտաքին ռազմական միջամտությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Նա նշել է, որ որոշ երկրներ ոչ միայն չեն օգնի Սիրիայում հակամարտության կարգավորմանը, այլև ընդդիմությանը «կհրահրեն», որպեսզի Սիրիայում արտաքին ռազմական միջամտություն ցուցաբերվի, հաղորդում է Ռիա նովոստին։
«Սա անընդունելի է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ չի կիրառի», - ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ