Ենթադրյալ նարկոբարոնին հանձնել են Չինաստանի իշխանություններին
Աշխարհ
Լաոսը ենթադրյալ նարկոբարոնին հանձնել է Չինաստանի իշխանություններին, որը կասկածվում է անցյալ տարի Մեկոնգ գետում 13 չինացի ծովային զինվորականների սպանելու համար, հաղորդում է BBC Russian–ը։
Բիրմայի բնակիչը Չինաստանի իշխանություններին է հանձնվել Լաոսի օդանավակայանում, որից հետո վերջինս ինքաթիռով տեղափոխվել է Չինաստան։ Բիրմացին մեղադրվում է հանցավոր խմբավորում կազմավորելու մեջ, որը կողոպտել և սպանել է թմրանյութերի և սինթետիկ թմրադեղերի արտադրությամբ հայտնի շրջանում տեղակայված զինվորականներին։
Ավելի վաղ ռազմածովային զինվորականների սպանության գործով ինը թայվանցի էր ձերբակալվել, ինչի պատճառով այդ երկիրը դադարեցրել էր առևտուրը Չինաստանի հետ Մեկոնգ գետի վրայով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ