Լիբիայում ձերբակալված ռուսաստանցիները օգնություն են խնդրել ՌԴ նախագահից
Աշխարհ
Լիբիայում ձերբակալված ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիները դիմել են իրենց երկրների նախագահներին` խնդրանքով օգնել իրենց ստեղծված իրավիճակում։ Ձերբակալվածներից մեկը` 59-ամյա Ալեքսանդր Շադրովը, հայտնել է, որ իրենք վստահ են, որ արդար դատավարություն չի լինելու, իսկ Լիբիայում ՌԴ դեսպանության ջանքերը դեռևս բավարար չեն իրենց ազատ արձակման համար։
«Պարոն նախագահ, խնդրում ենք ձեզ` ձեր մասնակցությունը բերել մեր ազատ արձակման հարցի կարգավորմանը»,– ասված է Շադրովի հայտարարության մեջ, որն ուղարկվել է Մոսկվա, նշում է «Ինտերֆաքս»–ը։
Հիշեցնենք, որ ռուսաստանցիներ Վլադիմիր Դոլգովը և Ալեքսանդր Շադրովը, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի ևս 25 քաղաքացիներ ձերբակալվել են 2011 թվականի օգոստոսի 27-ին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ռազմական տեխնիկայի վերանորոգման և դրա միջոցով Մուամար Քադաֆիին ծառայելու մեջ, որի օգնությամբ, ըստ ապստամբների, վերջինս «ոչնչացրել է Լիբիայի ժողովրդին»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ