Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Նժդեհը Կրեմլի սրտով չէ՞

Վերլուծական

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ցնցումները կարծես միտք չունեն հանդարտվելու: Հիմա էլ պարզվում է՝ ռուսները մի նոր հիմնավորում են գտել՝ հայերիս իբր փաստելու, որ չնայած մենք մեր անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը տեսնում ենք բացառապես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում, սակայն շարունակում ենք անել բաներ, որոնք այնքան էլ դուր չեն գալիս Մոսկվային ու իբր չեն համապատասխանում հայ-ռուսական բարեկամության ոգուն:

Այսպես՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն, անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը, բառացիորեն ասել է հետևյալը. «Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է հայ հասարակությունում որոշ հզոր ուժերի առկայության մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը գերմանական նացիզմի գլխավոր հաղթողն է։ Կոլաբորացիոնիստական զորքերի ստեղծումը, որոնք ծառայել են ֆաշիստական Գերմանիային, հրեշավոր հանցագործություն է, և Երևանի նման արարքը դուրս է գալիս բոլոր ընդունելի ձևաչափերից։ Դա պետք է պահանջի Ռուսաստանի վճռական արձագանքը՝ նացիստական կոլաբորացիոնիստների հերոսացումը դադարեցնելու պահանջով: Սեփական պատմության տարբեր փուլերի հաշտեցման փորձերում պետք է գոյություն ունենա բանականություն, պատմության նման շրջաններն ու անձերին պետք չէ ներառել ընդհանուր համատեքստ, այլ հակառակը՝ բացառել դրական շարքից։ Հայաստանի ղեկավարությունը դրանով իսկ իրեն դրեց Լատվիայի, Էստոնիայի և ներկայիս Ուկրաինայի ղեկավարության հետ մեկ շարքում, որոնք փառաբանում են նացիստ կոլաբորացիոնիստներին»:

Այն, որ Ռուսաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը հաճախ ստիպում է Մոսկվային փնտրել վտանգներ, գտնել թշնամիներ այնտեղ, ուր դրանց ստվերն իսկ չի կարող լինել, փաստում է հատկապես վերջին շրջանի կրեմլյան քաղաքականությունը: Ռուսաստանը հետզհետե սկսում է նմանվել անկյուն քշված արջի, որը, չիմանալով՝ ինչպես հաղթահարել իր առաջ ծառացած փորձությունները, սկսում է անտեղի մռնչալ, շուրջբոլորը ջարդուփշուր անել և այլն:Իսկ հիմա հարց՝Մարկովին՝ այդ երբվանի՞ց Նժդեհը դարձավ Ռուսաստանի թշնամին, այդ երբվանի՞ց ժամանակակից Ռուսաստանը իրեն սկսեց նույնացնել հրեշավոր բոլշևիզմի հետ: Եթե կոմունիզմն ու բոլշևիզմն այդքան քաղցր էին ռուսների համար, ապա ինչո՞ւ առաջինը հենց նրանք ապստամբեցին այդ կամիր ժանտախտի դեմ ու Ելցինի գլխավորությամբ տապալեցին Խորհրդային Միությունը, մեզ Մարկովը կարո՞ղ է պատասխանել:

Մի՞թե Մարկովը չգիտի, որ Նժդեհին խորհրդային իշխանությունների կողմից ներկայացրած մեղադրանքները, թե իբր նա ֆաշիստ է, լկտի ու արգահատելի սուտ է եղել, կեղծ մեղադրանք, որ նպատակ ուներ ազգային հանրապետություններում՝ մասնավորապես՝ Հայաստանում ճնշել ազգային ինքնագիտակցությունն ու նպաստել խորհրդային անիծյալ համահարթեցման քաղաքականությանը: Իսկ եթե Մարկովը տեղյակ չէ Նժդեհի՝ հայերիս համար ունեցած արժեքի մասին, ապա նրան կցանկանանք տեղեկացնել, որ հայ ժողովուրդը հենց Գարեգին Նժդեհին է պարտական նեկայիս Զանգեզուրի՝ ՀՀ կազմում լինելու համար: Այս ողջ պատմության մեջ, սակայն, ուշագրավ է մնում մեկ հագամանք՝ Հայաստանին համեմատելը Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի հետ, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել. այնպիսի տպավորություն է, թե ոմանք, տարված «ձվի մեջ մազ որոնելու» մոլուցքով, փորձում են հայերիս վրա «կեղտ բռնել» ու այդպիսով արդարացնել իրենց թերացումները դաշնակցային պարտականությունների կատարման հարցում: Ինչո՞ւ է այդպես. պատասխանը գտեք ինքներդ…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված