Եգիպտոսում տեղի կունենա պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը
Աշխարհ
Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահի թեկնածուների միջև հեռուստաբանավեճ տեղի կունենա։ Այս մասին է հաղորդում BBC-ն։
Հեռուստաեթերում կհանդիպեն նախընտրական մրցապայքարի հաղթողի հիմնական երկու հավակնորդները` Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամռ Մուսսան և Աբդեյլ Մոնեյմ Աբուլ Ֆոտուխը։ Բանավեճը կցուցադրվի 2 հեղինակավոր մասնավոր հեռուստաալիքներով։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Եգիպտոսի նախագահի պաշտոնին հավակնում են 13 թեկնածուներ։ Ընտրությունները կկայանան մայիսի 23-ին և 24-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ