Հնեաբանները հայտնաբերել են ամենախոշոր նախապատմական կոկորդիլոսին
Աշխարհ
Ավելի քան 8 մետր երկարություն ունեցող կոկորդիլոսը բնակվել է աֆրիկական մայրցամաքի արևելյան մասում` 2-4 մլն տարի առաջ։ Գիտնականների կարծիքով հսկա կոկորդիլոսի «կերակրացանկում» է եղել նաև նախապատմական մարդը, հայտնում է vesti.ru–ն։
Կենդանու ինքնությունը պարզվել է գանգի և ծնոտների մնացորդների շնորհիվ, որոնք հայտնաբերվել են Տուրկանա լճի ավազանում և այժմ գտնվում են Քենիայի ազգային թանգարանում (National Museums of Kenya)։
Նոր տեսակը ստացել է Crocodylus thorbjarnarsoni անվանումը` ի պատիվ Ջոն Տորբյարնարսոնի (John Thorbjarnarson), ով կոկորդիլոսների հազվագյուտ տեսակների պահպանման հայտնի մասնագետ էր։ Նա մահացել է 2010 թվականին` մալարիայից։



















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ