«Հայկական Ժամանակ». Մայիսի 24–ին գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի
Հայկական Մամուլ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ «ՀԺ»–ի թղթակցին հայտնել է, որ նոր խորհրդարանի աոաջին նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:
«Դա օրենքի պահանջ է, առաջին նիստը սկսվում է ընտրության օրվանից հաշված 3-րդ հինգշաբթի օրը: Մայիսի 24-ին տեղի կունենա նստաշրջանի բացումը»,- ասել է Գալուստ Սահակյանը:
«ՀԺ»–ն հիշեցնում է, որ հենց այդ օրն էլ, համաձայն Սահմանադրության, գործող կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի: Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկման առարկա է նաև այն հարցը, թե ով կդառնա նոր ձևավորված Աժ-ի նախագահ, և ով կնշանակվի ՀՀ վարչապետ: Շրջում են մի քանի անուններ: Մասնավորապես, խոսվում է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի, Աժ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունների մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ