Նրանք չեն հասկանում, որ կարող է Թուրքիայի պես բարեկամին կորցնեն․ Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բունդեսթագի որոշման մեջ դիտավորություն է նկատել Թուրքիայի միջոցով ինչ-որ գործողություններ իրականացնել։ Էրդողանը նշել է, թե իրենք ձգտում են բարեկամ երկրներին ավելացնել, սակայն եթե դիմացինը դիմադրում է լինել բարեկամ, ապա նա կկորցնի իր բարեկամին։ Այս մասին հայտնում է T24.com-ը:
«Բունդեսթագի որոշումը արժեք չունի։ 1915-ի վերաբերյալ մեր մոտեցումը բոլորին հայտնի է։ Նրանք չեն հասկանում, որ կարող է Թուրքիայի պես բարեկամին կորցնեն։ Այս որոշումից հետո մենք այն կուսումնասիրենք ու եզրակացություն կանենք։ Մեզ չի սազում հապճեպ որոշումներ կայացնելը։
Չպետք է մոռանալ ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ պարզ նշվում է, որ 1915-ի և Հոլոքոստի միջև նմանություն չկա, սակայն 1915-ը պետք է ազատ քննարկվի»,-ասել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)