Լիբիայի գաղտնի բանտերում Քադաֆիի 4000 կողմնակից է պահվում. ՄԱԿ
Աշխարհ
Լիբիական բանտերում երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի 4 հազար կողմնակիցներ կան, որոնց մեծ մասը պահվում է գաղտնի պայմաններում և ենթարկվում բռնությունների։ Այս մասին հաղորդում է France-Presse՝ վկայակոչելով Լիբիայում ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Յանա Մարտինային։
Խոսքը վերաբերում է այն բանտերին, որոնք վերահսկվում են «հեղափոխական ապստամբական ջոկատների» կողմից։ Ըստ ՄԱԿ–ի տեղեկությունների, այդ բանտերում պահվող կալանավորների բանտարկությունը կարելի է կասեցնել միայն դատարանի կողմից արդարացման վճիռի դեպքում։
Լիբիայի իշխանությունը հայտարարել է, որ այս պահին վերահսկողության տակ կա 31 բանտ, որոնցում ընդհանուր առմամբ պահվում է երեք հազար բանտարկյալ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ